Դեմքի խնամք
Արաբ գեղեցկուհիների գաղտնիքները. բաղադրատոմսեր. 1in.am
Արաբ գեղեցկուհիների գաղտնիքները՝ դիմակներ, սկրաբներ և բնական միջոցներից կոմպրեսներ, հասանելի են գրեթե բոլորին: Հրաշագործ միջոցների բաղադրատոմսերը ստուգված են ժամանակով, իսկ դրանց արդյունքը գնահատել են միլիոնավոր տղամարդիկ, գրում է lady.ru-ն:
Դեմքի մաշկի գեղեցկության արաբական բաղադրատոմսեր
Դիմակ կավից ու քրքումից. 2 ճաշի գդալ կավի վրա ավելացնել 1/4 թեյի գդալ քրքում: Խառնել կավն ու քրքումը, ավելացնել 1 ճ. գդալ ջուր ու մի քանի կաթիլ լավանդայի յուղ: Պետք է ստացվի թթվասերի խտության խառնուրդ: Դիմակը հարկավոր է դեմքին պահել 20 րոպեից ոչ ավելի, հետո լվացվել նախ տաք, ապա՝ սառը ջրով:
Ծիրանակաթնային դիմակ. ճզմել երկու ծիրան, ստացված խյուսի վրա ավելացնել 2 ճ.գ. կաթ: Դեմքի վրա պահել 20 րոպե: Լվացվել տաք ջրով: Դիմակը նախատեսված է նորմալ մաշկի համար:
Արմավ և կաթնաշոռ. 1 ճ.գ. կաթնաշոռի վրա ավելացնել 1 ճ.գ. յուղոտ կեֆիր, խառնել ու ավելացնել փափուկ արմավ: Ավելացնել այնքան արմավ, որ ստացվի խիտ խառնուրդ: Դեմքին պահել 20 րոպե: Նախատեսված է հատկապես զգայուն մաշկի համար:
Մաշկը մաքրելու համար. 1 ճ.գ. քրքումին ավելացնել 1 թ. գ մեղր: Դեմքի վրա թողնել մոտ 15 րոպե:
Դիմակ մանդարինով. մանրացնել մանդարինի կեղևն ու դրան միախառնել 1 թ.գ. յուղոտ թթվասեր և 1 դեղնուց: Դեմքին պահել 15-20 րոպե:
Դիմակները քսել դեմքին թեթև շարժումներով, խուսափել աչքերի շուրջը քսելուց:
Գեղեցիկ մարմին ունենալու արաբական գաղտնիքներ
Բրնձի-սուրճի սկրաբ. սուրճն ու բրինձը աղալ հավասար քանակությամբ՝ 1/2-ական բաժակ: Ստացված խառնուրդի վրա կեֆիր ավելացնել: Նման սկրաբով հնարավոր է մաքրել դեմքը:
Ձիթայուղ. ըստ արաբ կանանց կանոնների, ձիթայուղը հարկավոր է քսել մարմնին՝ մերսելով հատկապես չոր ու կոշտացած հատվածները: Թողնել ներծծվի մաշկի մեջ 10-15 րոպե, որից հետո լոգանք ընդունել:
Վարդերով լոգանք. 500 գրամ ձիթայուղը լցնել վարդի 400 թերթիկների վրա և փակել տարայի կափարիչը: Մինչև օգտագործելը խառնուրդը թրմել 1 շաբաթ: Պատրաստի թուրմը քամել ու լոգանքի ջրի մեջ ավելացնել 3 ճ.գ.:
Մաշկի մաքրման ու ցելյուլիտի դեմ պայքարի համար վերցնել աղացած սուրճ կամ սուրճի մրուրը, ավելացնել ծովային աղ, դարչին, քրքում և 1 ճ.գ. ձիթայուղ:
Մազերի խնամքի արաբական գաղտնիքը
Յուղոտ փայլի դեմ. 1 ճ.գ մանանեխը լուծել 2 լիտր ջրում և դրանով ցայել մազերը՝ լվանալուց հետո:
Մազերի փայլը վերադարձնելու համար 1/2 բաժակ ձիթայուղի վրա ավելացնել 2 ճ.գ կիտրոնի հյութ, 1 բաժակ հեղուկ մեղր: Խառնել, թողնել թրմվի: Դիմակը քսել չլվացած մազերին, փաթաթել, թողնել մեկ-երկու ժամ, ապա լվանալ: Հարմար է չոր մազերի համար:
09.10.2014 Կարդացեք նաև
Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...
09.03.2021
Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...
22.09.2020
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...
22.02.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...
21.02.2018
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...
20.02.2018
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...
06.02.2018
Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...
22.01.2018
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...
12.01.2018
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...
27.12.2017
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...
25.12.2017
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...
11.12.2017
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...
05.12.2017
Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...
28.11.2017
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...
15.11.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2rvVkY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
